Անհրաժեշտ է համարվել նաև այն դեպքերով, երբ անչափահասի նկատմամբ ենթադրյալ հանցանք կատարողը նրա ծնողն է կամ երեխայի դաստիարակության պարտականություն ունեցող այլ անձը, պարտադիր քննության առարկա դարձնել վերջիններիս կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները՝ արժանացնելով դրանք համապատասխան իրավական գնահատականի:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի օգոստոսին Սոչիում, հետաձգվել է: Այն նախատեսվում է անցկացնել 2023-ին:
Դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ ենք հայտնել: Դատական նիստը սկսվեց 15:15-ին, և ըստ էության դեռ չենք սկսել Տիգրան Խաչատրյանի ձերբակալության իրավաչափության և կալանքի միջնորդության քննությունը: Դատավորն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Թող Էրդողանն ու Ալիևը վախենան, որովհետև Հայաստանում իշխանության է գալու հայ ժողովուրդը. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ՀՀԿ-ն առաջարկել է, որպեսզի փողոցային պայքարում դադար վերցնեն, քանի որ այդ պայքարն արդեն որոշակի արդյունք է տվել։
Կենտոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) հյուսիս – արեւմուտքում սպանել են «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության տեղացի աշխատակցին: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով ԿԱՀ-ում կազմակերպության ղեկավար Ռոման Բրիին:
ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողներին հավաստիացրել է` 8.5 տոկոս գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համաշխարհային գնաճի համատեքստում:
Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ-ում բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը դիմեց իր փորձված պրիոմին՝ աննախադեպ ցուցանիշների հրապարակմանը, ոստիկանությունում ծախսերի մասին ինչ-ինչ հիմնավորումներով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ ներկայացրեց պետական եկամուտների և միջոցների արդյունավետ ծախսման դրվագով վերահսկողության արդյունքները:
Հրանտ Թոխատյանն ու երեխաները Ֆրանսիայի հրապարակում հեքիաթներ են պատմում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:
Մանուկների և նրանց ծնողների երթը՝ Ֆրանսիայի հրապարակից. ՈՒՂԻՂ:
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն:
Մայիսի 31-ին սոցիալական ցանցերում տարածվեցին Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշխարհագրության դասաժամին արված լուսանկարները, որտեղ պատկերված է, թե ինչպես են աշակերտները ներկայացնում տարբեր երկրների մշակույթն ու որոշակի տեղեկություն՝ ազգային սովորույթների, խոհանոցի վերաբերյալ: Այդ երկրների թվում են եղել նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ինչն արժանացել է հասարակության քննադատությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան այլեւս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ:
Լեհաստան ժամանած երկու միլիոն ուկրաինացի փախստականներ որոշել են մնալ երկրի տարածքում: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեվ Ռաուն Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին 2022 թվականի հուլիսի 1-ից հուլիսի 30-ը ժամկետային գործող զինվորական ռազմական ծառայության զորակոչելու հրաման է ստորագրել։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գրավոր դիմում կներկայացվի ՄԱԿ-ի անդամ երկրներում «Turkey» անվանումը «Türkiye» անվանմամբ փոխարինելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվող Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչում բողոքարկման դատավարությունը նորից դռնբաց կանցկացվի:
Ավստրիական OMV նավթագազային ընկերությունը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել է, որ «Գազպրոմ»-ի գազի դիմաց վճարումներն իրականացրել է նոր սխեմայի համաձայն, այն առաջվա նման նոմինացվել էեվրոյով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը:
Շվեյցարիայի իշխանությունները չեն թույլատրել Դանիային շվեյցարական արտադրության Piranha III 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է SRF հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Մայիսի 15-ին Բազումի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին բերման ենթարկվեց մետաղների ընդունման կետի աշխատակիցը՝ իր վարած բեռնատարով հանդերձ, որը բարձված էր խողովակով:
«Համամաձայն չեմ այդ մտքի հետ, դա դասի թեմա է, բոլոր դպրոցներում այդ դասերը անցնում են, պարզապես մարդկանց ինչպես հարմար է, այդպես ներկայացնում են»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական քայլեր կձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն հունիսի 1-ին երկու ներկայացուցիչ ունի:
Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Այցի շրջանակում մայիսի 28-ին Երևանում նրան ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ մայիսի 27-ին Գորիսում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռ հստակ ըմբռնում չկա:
#ՀԻՄԱ։ Էդուարդ Շարմազանովի ասուլիսը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ 1-ին և 3-րդ թաղամասերի ջրամատակարարումը: