Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը` հարկ է նկատել, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու «հետևողականությունը»:
Հնդկաստանի կառավարությունն առաջիկայում կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների հետ նվազեցված գնով ածխի ներմուծման շուրջ, խուսափելով վառելիքի անբավարարությունից, եւ պահուստային պաշարներ ստեղծելու նպատակով: Այդ մասին գրում է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ զբոսաշրջությունը բավականին առույգ է, դեպի Հայաստան տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից, եվրոպական երկրներից մի քիչ ավելի քիչ են, բայց այնուամենայնիվ զբոսաշրջիկների լավ հոսք կա։
Շուրջ 2.5 ամիս առաջ 168.am-ը մահվան ելքով մի դժբախտ դեպքի (կամ միգուցե հանցագործության) վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել, որի գլխավոր գործող անձի մասին շատ հետաքրքիր ինֆորմացիա էր մեզ հասու դարձել:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ հայտարարություն է արել:
Այսօր Արարատի մարզպետարանի դիմաց ընդդիմադիրներն ակցիա էին իրականացնում: Նպատակն Արարատի մարզի պատասխանատուներից ճշտելն էր՝ արդյո՞ք նրանք կողմ են ընդդիմադիրների հրապարակած փաստաթղթին, ըստ որոնց՝ նախանշված են այն կարմիր գծերը, որոնք իշխանությունները չպետք է հատեն Արցախի ու Հայաստանի շուրջ գործընթացների որևէ տեսակի զարգացումների ժամանակ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
«Ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում, թե ում մոտ, ինչ հարցով գնա։ Մեր շենքում Առողջապահության, Սոցապ, Շրջական միջավայրի նախարարությունն է։ Թող գան, քարտեզները փռենք՝ հասկանանք, թե որտեղ ենք ասֆալտ անում, ջրագիծ քաշում, թող գան աշխատենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին և այն պահանջներին, որ ՔՊ-ի թիմի անդամ նախարարները պետք է հստակ ասեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ինչպես արդեն հայտնել էինք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն այսօր առավոտյան հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի մոտ և պահանջում էին հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։
Հունիսի 1-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Սիչուանի հարավ – արեւմտյան նահանգում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Դավութօղլուն կուսակցության նահանգային 23-րդ համագումարի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովում իր տեղակալի ընդգրկվելու հարցին ի պատասխան՝ ասաց միայն, որ հավելյալ տեղեկատվություն չունի հանձնաժողովի գրաֆիկից։
Նոր աշխարհակարգի կայացման ներկա փուլի բուռն, ներառյալ պատերազմական զարգացումները էական ազդեցություն են ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակի, միջպետական հարաբերությունների և երկրների ռազմավարական դիրքավորումների վրա։
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Հունիսի 1-ին Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում:
Ճակատագրական սխալ են գործել բոլոր նրանք, ովքեր իրենց երեխաների ու թոռնիկների ապագան վստահել են դավադիր Նիկոլին: Երեխաները մեղավոր չեն, որ իրենց ապագան վտանգել են մեծերը:
ՆԱՏՕ-ի երկրները մտնում են Ասիա՝ լարվածության կետեր ստեղծելով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը կրկին հավաքվել էին Քննչական կոմիտեի շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։
Արեւմուտքի փորձերը պառակտելու ռուս-չինական կապերը դատապարտված են ձախողման, գտնում է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Իգոր Մորգուլովը: «Ակնհայտ է, որ ռուս-չինական հարաբերությունների պառակտման գիծն անկասկած դատապարտված է ձախողման»,- հունիսի 1-ին ասել է նա «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի ընթացքում։
Հունիսի 1-ին, ժամը 10։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:
Մայիսի 31–ին կյանքից հեռացել է նկարիչ Ջանիկ Համազասպի Գասպարյանը։ Նա ծնվել էր 1927թ․, մարտի 2–ին։
Ուկրանիայուն Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Կապիտուլյանտ Նիկոլի արձանի գլուխը Վանաձորի Հայքի հրապարակում է»։
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է տեղեկությունը, թե առաջիկայում «Դիմադրություն» շարժումը հայտարարելու է թայմաութի մասին։
«Ինքս նման տեղեկություններ չեմ լսել։ Վերջին 4-5 օրերի ընթացքում թշնամին իրեն հանգիստ է պահում, կրակոցներ չկան։ Մայիսի 28-ին կրակոցների հետևանքով, երբ ունեցանք վիրավոր, դրանից հետո իրեն հանգիստ է պահում։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել էին հիվանդանոց, բայց, ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել, այդ կրակոցները մեր դիրքային հատվածում էր եղել»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։