«Ժողովուրդը կարողացավ խախտել ժամանակացույցը, որով պատրաստվում էին հանձնել երկիրը». Իշխան Սաղաթելյան

«Երբ մենք շրջափակում ենք որևէ պետական շենք, ապա նախապես սահմանված ժամկետ չկա, այսինքն՝ շրջափակում ենք այնքան, որքան մեր ժողովուրդը ցանկանում է։ Այսօրվա ակցիայի նպատակը պարզ է՝ պայքարը սկսելու առաջին օրվանից հայտարարել ենք, որ այն բոլոր պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հաայստանի ու հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվեն հայ հայ ժողվորդի կողմից և խոչընդոտեն նրանց գործունեությունը»,- այս մասին Բաղրամյան 26-ում՝ նախագահական շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը քաղաքացիների հետ միասին փակել է նախագահական և Անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը։

Ըստ Իշխան Սաղաթելյանի, «նախագահականը՝ իր նախագահով հանդերձ», որևէ առնչություն չունի Հայաստանի պետականության պաշտպանության և առհասարակ Հայաստանի հետ։

«Ըստ էության, նախագահը ՔՊ-ի ներկայացուցիչն է նախագահականում նստած։ Մեկ ամիս է՝ երկրում տեղի են ունենում համաժողովրդական ընդվզման ակցիաներ, սակայն որևէ արձագանք չկա նրանից։ Նա որևէ կերպ չի արձագանքում ազգադավ ծրագրերին, որովհետև ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով։ Հիշեցնեմ՝ Նիկոլը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենց պետք է նախագահ, ով կկիսի իրենց թիմի քաղաքական պատասխանատվությունը, որը նաև ասում էր Արարատ Միրզոյանի պարագայում»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև ընդգծեց, որ իշխանությունը երկար չի կարող թաքնվել ոստիկանության թիկունքում, նաև պետք է գիտակցեն, որ իրենց իշխանությունը հավերժ չէ։

«Նախագահականի շենքը շրջափակելուց հետո որևէ աշխատակից մուտք չի գործել շենք։ Մենք խորհրդարան կվերադառնանք միայն մեր օրակարգով։ Ակնհայտ է, եթե շարժումը չլիներ, ապա ամեն ինչ ավարտված կլիներ, ժողովուրդը կարողացավ խախտել ժամանակացույցը, որով պատարստվում էին հանձնել երկիրը»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս