Բաժիններ՝

Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սթարլինք» արբանյակային ինտերնետը լիցենզավորում է ստացել Նիգերիայում և Մոզամբիկում

«Սթարլինք» արբանյակային ինտերնետը տեղակայվել է նաև Նիգերիայում և Մոզամբիկում: Այս մասին իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել Իլոն Մասկը։

««Սթարլինք»-ի կարգավորող հաստատումը նշանակում է, որ ինտերնետ ցանցը այժմ լիցենզավորված է բոլոր յոթ մայրցամաքներում», – ասել է ընկերության գործադիր տնօրենը:

Նիգերական Nairametrics հրատարակությունը հայտնել է, որ Մասկի թվիթից հետո «Հաղորդակցության հանձնաժողով»-ը հաստատել է, որ արբանյակային ինտերնետ համակարգը լիցենզավորվել է։ «Սթարլինք»-ն աշխատում էր դրա վրա ավելի քան մեկ տարի և պետք է թարմացնի թույլտվությունը 10 տարի հետո:

Աշխարհում տեղակայված «Սթարլինք» համակարգի հիմնական առավելությունները պետք է լինեն հասանելիությունը և ազդանշանի արագ արձագանքումը, հետևաբար արբանյակները տեղադրվում են ցածր ուղեծրերում: Այս առումով երկիրն ամբողջությամբ ծածկելու համար պետք է լինեն շատ՝ տասնյակ հազարավոր արբանյակներ, որոնցից մոտ երկու հազարն արդեն արձակվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս