Բաժիններ՝

Ո՞ր բուհեր են ամենաշատը դիմել, ո՞ր մասնագիտություններով և ո՞ր բաժիններն ընդհանրապես դիմորդ չունեն

Նախորդ տարվա հետ համեմատած՝ այս տարի դիմորդների թիվը կազմել է 13573՝ 13120-ի փոխարեն: Այս թվի մեջ ներառված են նաև ներբուհական քննություն հանձնողները:

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ 164 մասնագիտությամբ դիմորդ չկա՝ պետական և մասնավոր բուհերը միասին վերցրած: Պետական բուհերում միայն  28 մասնագիտությամբ դիմորդ չկա, մնացածը մասնավոր բուհերում է:

Այսպիսով Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտությամբ որևէ մեկը չի դիմել,  աշխարհագրություն, մաթեմատիկա առարկաների դեպքում՝ նույնպես դիմորդ չկա:

Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարանի  մաթեմատիկա մասնագիտությամբ ևս դիմորդ չկա:

Գավառի պետական համալսարանի՝ բնապահպանություն և բնօգտագործում, քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտություններով ևս դիմորդ չկա:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետևյալ բաժինները չեն դիմել գործիքային կատարողականություն-տուբա, շվի, սրինգ, բլուլ, սանթուր, տավիղ, ֆագոտ:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում էլ դիմորդ չկա՝ երաժշտական արվեստ, գործիքային կատարողականություն-ջութակ, դիրիժորություն, արվեստի տեսություն. պատմություն և կառավարում մասնագիտություններով:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստաբանություն, թատերագիտություն, կինոգիտություն բաժիններ ևս ոչ ոք չի դիմել:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ բաժնում դիմորդ չկա, ճշգրիտ գյուղատնտեսություն, կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա բաժիններում՝ նույնպես:

Հայ-Ռուսական համալսարանի հնդկագիտություն բաժինը ևս մնացել է առանց դիմորդի:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում որևէ մեկը չի դիմել հետևյալ բաժիններում. երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն, տրանսպորտային համակարգեր:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իսպաներեն լեզու և գրականություն, գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, շրջակա միջավայրի գիտությունները ևս դիմորդ չունեն:

ԳԹԿ-ից փոխանցեցին՝  ամենաշատ դիմորդները դիմել են հետևյալ բուհեր և մասնագիտություններով.

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան բուժական գործ՝ 671 դիմորդ,

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժին՝ 300 դիմորդ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում՝ 295 դիմորդ,

ԵՊՀ-ի Իրավագիտություն՝ 281 դիմորդ,

ՀՊՏՀ Ֆինանսներ՝ 276 դիմորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս