«Մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան»․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանույթան նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ:

Կապիտուլյանտը երեկ ուսապարկերի խանութի ցուցափեղկերից (նախկինում`ԱԺ), իբր հումոր էր անում ընդդիմության ակցիաների մասով:

Արա, բա եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երևան, ու կաշիդ պաշտպանելու համար` գիշեր-ցերեկ տանջում ես նրանց:

Նայի վերջում ոստիկանությանը քոքից չմաշացնես ու քո բոլոր ասածներիդ նման, թարս բան ստացվի:

Ոստիկանները թող, մի փոքր էլ դիմանան. դավադրությունների ու համազգային խայտառակությունների ժամանակը մոտենում է ավարտին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031