«Առաջադիմական» տրամաբանություն. Ավետիք Իշխանյան
Պարզվում է, որ ընդդիմության երեկվա երթին, Ռոբերտ Քոչարյանի կողքին, մասնակցել է նաև ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Հակաընդդիմադիր արևմտամետները աղմուկ-աղաղակ են գցել և իրենց հատուկ «ժողովրդավարական» բառապաշարով, որն իհարկե ատելության խոսք չի, ոչ էլ ծանր վիրավորանք այպանում են Միհրանյանին։Միանգամից ասեմ, որ երբեք Անդրանիկ Միհրանյանի կողմնակիցը երբեք չեմ եղել։ Դեռևս 2005թ․ շատ խիստ քննադատել եմ նրան, նույնիսկ առաջարկելով Հայաստանում նրան հայտարարել persona non grata ։
Բայց հարցն այլ հարթության մեջ է։ Անդրանիկ Միհրանյանին հայհոյողները ի՞նչ փաստարկներ են բերում նրա դեմ։ Այն որ, Անդրանիկ Միհրանյանը ռուսաստանաբնակ է և իրավունք չունի՞ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Թե՞ պատճառն այն է, որ Անդրանիկ Միհրանյանն ընդգծված ռուսական և հակաարևմտյան կողմնորոշում ունի։
Այդ երկու դեպքերում են հարցեր են առաջանում։
Իսկ ի՞նչ կարծիք ունեք Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Հայկ Մարտիրոսյանի, Արա Պապյանի մասին։ Չէ՞ որ նրանք նույնպես հայաստանցիներ չեն։ Նրանք , ի տարբերություն Անդրանիկ Միհրանյանի ընդգծված արևմտամետներ և հակառուսներ են։
Փաստորեն,ըստ «առաջադեմների» կարելի է լինել օտար երկրի քաղաքացի, մասնակցել ներհայաստանյան քաղաքական կյանքին միայն արևմտյան , հակառուսական կողմորոշում ունեցողներին։ Ահա և քեզ «առաջադիմական» տրամաբանություն։
Հ․Գ․ 2005թ․ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, Անդրանիկ Միհրանյանը ОРТ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ճիշտ կլինի Ղրղզստանը բաժանել Ղազախստանի և Ուզբեկստանի միջև։