
Ընթրիք, որը դուր կգա նրանց, ովքեր հետևում են իրենց կազմվածքին

Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 1 հատ
2. Սոխ – 1/2 գլուխ
3. Գազար – 1 հատ
4. Դափնու տերև – 1 հատ
5. Աղ, սև պղպեղ
6. Լոլիկ – 2 հատ
7. Վարունգ – 1 հատ
8. Բուլղարական պղպեղ – 1 հատ
9. Հազարի տերևներ
10. Կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
1. Լվանալ հավի կրծքամիսը և հեռացնել կաշին:
2. Հավի միսը դնել ջրով լի կաթսայի մեջ: Եռալուց հետո ավելացնել գազար, սոխ, աղ և պղպեղ։ Եփել 20-30 րոպե, այնուհետև կաթսան վերցնել կրակից:
3. Աղցանի բոլոր բաղադրիչները՝ լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը,ժ և հազարի տերևները կտրատել և խառնել։ Համեմել կիտրոնի հյութով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը