«Ֆրանսիայի հրապարակից եկել եմ ասելու, որ առանց թուրքի Հայաստան և Արցախ լինելու է»․ ԵՊՀ-ի ուսանողը կոչով դիմում է համալսարանականներին

Հայաստանի և Արցախի ապագայով մտահոգված ուսանողները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում մասնակցում են ընդդիմության կազմակերպած համաժողովրդական հանրահավաքներին։

Ուսանողներն այս օրերին մտնում են իրենց ուսումնական հաստատություններ և կոչ անում, որպեսզի իրենց բուհի ուսանողները ևս միանան այս պայքարին, քանի որ սա հանուն հայրենիքի պայքար է։

Այսօր նման իրազեկման ակցիաներ են իրականացվել ԵԹԿՊԻ-ում (Թատերական ինստիտուտ) և Երևանի պետական համալսարանում

«Ֆրանսիայի հրապարակից եկել եմ ասելու, որ առանց թուրքի Հայաստան և Արցախ լինելու է։ Առանց թուրքի Հայաստա՛ն, առանց թուրքի Հայաստա՛ն»,- Արցախի դրոշը վեր պարզած՝ բացականչեց ԵՊՀ-ի ուսանողը։

Լսարանում ներկա ուսանողները ողջունեցին իրենց համակուրսեցուն և միանալով այդ կոչին՝ վանկարկեցին՝ «Առանց թուրքի Հայաստա՛ն»։

Անցնող օրերին երիտասարդները իրազեկման նման ակցիա իրականացրել էին նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում։

Տեսանյութեր

Լրահոս