15 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովին
15 պետություններից շուրջ 1,7 հազար մարդ կմասնակցի Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին: Մայիսի 20-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Արզիբեկ Կոժոշեւը։
«Մենք ակնկալում ենք, որ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցի մոտավորապես 1,7 հազար մարդ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հայտնի է Լատինական Ամերիկայից եւ Հարավ – արեւելյան Ասիայից տասը պետությունների ներկայացուցիչներ մասին, որոնք կազմակերպիչներին պաշտոնապես ծանուցել են միջոցառմանը մասնակցելու մասին: Բացի դրանից, շարունակել է նախարարների կաբինետի փոխնախագահը, համաժողովում կնեկայացվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ ) կազմի մեջ մտնող բոլոր երկրները:
Դրանք են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը: Բարձրաստիճան հյուրերի ցուցակում է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը: Եվրասիական տնտեսական համաժողովը կկայանա մայիսի 26-ին Ղրզստանի մայրաքաղաքում: Միջոցառումը կբաժանվի մի քանի խմբերի: Դրանց մասնակիցները կքննարկեն եվրասիական ինտեգրացման ռազմավարական զարգացման հեռանկարները գլոբալ փոփոխությունների դարաշրջանում, ֆինանսական զարգացման եւ մակրոկայունության, էներգետիկական եւ տրանսպորտային ոլորտներում գործունեության ակտիվացման, թվայնացման հարցերը, ինչպես նաեւ իրադրությունը միության անդամ պետությունների արդյունաբերության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: