Ինչպես ամրացնել իմունային համակարգը և պաշտպանվել վիրուսներից
Երբ վիրուսները տարածվում են, զարմանալի է, որ որոշ մարդկանց հաջողվում է խուսափել գրիպից, թեև շրջապատում բոլորը փռշտում են: Բժիշկները դա կապում են իմունային համակարգի առանձնահատկությունների հետ: Որքան ուժեղ է իմունային համակարգը, այնքան փոքր է հիվանդանալու հավանականությունը: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն բարձրացնել իմունային համակարգը և պաշտպանվել մրսածությունից և վիրուսային վարակներից:
Սննդակարգում վիտամիններ ավելացրեք
Դուք կարող եք ընդունել A, B6, C, D, E վիտամիններ և հանքանյութերը՝ որպես մուլտիվիտամինային պարկուճներ կամ հավելումներ, սակայն սննդի միկրոէլեմենտները առավելագույն օգուտը կտան մարմնին:
Բանջարեղենը, մրգերը և ընկույզը լի են իմունիտետը բարձրացնող սննդանյութերով: Վիտամին C-ն համարվում է հատկապես արդյունավետ այս հարցում. ցիտրուսային մրգերը, սպանախը, կիվին և լոռամրգին կաջակցեն առողջ սննդակարգին։
Մի մոռացեք սպորտի մասին
Գիտականորեն ապացուցված է, որ կանոնավոր վարժությունները դրական են ազդում իմունային համակարգի վրա։ Ֆիզիկական վարժությունները մոբիլիզացնում են պաշտպանիչ T-լիմֆոցիտները, որոնք պաշտպանում են մարմինը վարակներից՝ ոչնչացնելով օտար կամ վնասված բջիջները:
Զբոսնեք արևի լույսի ներքո
Վիտամին D-ն անհրաժեշտ է առողջ իմունային համակարգի համար, քանի որ այն օգնում է օրգանիզմին հակամարմիններ արտադրել: Դրա պակասը գիտնականների կողմից ճանաչվում է որպես շնչառական հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։
Ամենօրյա 10-15 րոպե տևողությամբ զբոսանքներն ապահովում են իմունային համակարգի ամրապնդումը և պաշտպանում են վիրուսներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը