
Դաղստանում երկու զինյալ են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Մախաչկալայում երկու զինյալ են ոչնչացրել հակաահաբեկչական գործողության ընթացքում: Մայիսի 18-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ազգայն հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) Տեղեկատվական կենտրնում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել Մախաչկալայի Լենինյան շրջանում թաքնվող զինված ելուզակների մասին տեղեկատվություն ստանալուց հետո, որոնք մտադրվել էին ահաբեկչական գործողություն կատարել քաղաքի էներգետիկայի օբյեկտներից մեկում: «Էլեկտրակայանի շրջանում հայտնաբերված ավազակներին առաջարկվել է վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին:
Ի պատասխան նրանք կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, եւ երկու ելուզակներ չեզոքացվել են փոխհրաձգության ընթացքում»,- հայտնել են ԱՀԿ-ում:
Իրավապահ մամինների աշխատակիցների թվում կորուստներ եւ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան: Ինչպես հայտնել են ԱՀԿ-ոմ, փոխհրաձգության վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ զենք եւ ռազմամթերք, ինչպես նաեւ կիրառման համար պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք:
Կատարվում են քննչական գործողություններ: