Ընդդիմության կողմից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
«Արա, գողցող եք, գնացեք մեր տղերքին բերեք, հա՞յ եք գողնում արդեն»:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ավտոլվացման կայանում գտնվող այս ավտոմեքենայի լուսանկարը՝ գրելով․ «Ոստիկանության հերթական ապօրինությունը. ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան առանց պատճառ ներկայացնելու՝ «ղեկավարության ցուցումով» տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք…
Այս պահին բերման ենթարկված 12 անձ կա. վարչական վարույթ են հարուցում. փաստաբան։
Շվեդիան ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը:
#ՀԻՄԱ: Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը Աշտարակի ոստիկանությունում է` ՈւՂԻՂ
Եվրամիության (ԵՄ) պաշպանության նախարարները լիովին հավանություն կտան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակկցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի դաշինքը եւ եվրոպական միասնությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի:
Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Թեպետ Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը դեռ չի ավարտվել, բայց արդեն իսկ հայտնի է հաղթողի անունը: Այս մրցաշրջանում Առաջին խմբի առաջնության առաջին հորիզոնականում «Լեռնային Արցախ» թիմն է. թիմը վաղուց անհասանելի է իր մրցակիցների համար:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Բերետդ հո «վեչնի» կարմիր չի՞ լինելու. սաղ լավ ա լինելու, բերետդ էլ հետը. բերման ենթարկվածը ոստիկանին։
«Թրքաբարո, կեղտոտ, քաղաքական առումով խառնարյուն պահվածք որոշ կարմիրբերետավորների կողմից, որը հանգեցրեց տարբեր մարդկանց մոտ մարմնական վնասվածքների»,- ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր իր բերման ենթարկվելու մանրամասներին և գնահատելով Ոստիկանության գործողությունները:
Ինչո՞ւ է Կենտրոնական բանկը չեզոք դիրքորոշում որդեգրել
Մալիի կառավարությունը լույս մայիսի 17-ի գիշերը հաղորդել է զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին, որը, ինչպես հաստատվում է, կազմակերպվել է օտարերկրյա աջակցությամբ։
Առաջ եկեք, «սպեց»…Չհասկացա…Հեսա նենց կհասկանաս. հատուկջոկատայիններն անցել են գործի։
Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:
Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Անհնազանդության ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել են տարբեր փողոցներ՝ իրականացնելով իրազեկման գործողություններ։ Օրինակ, Իսահակյան փողոցից բերման ենթարկվեցին բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, բացի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից։
Քննարկվում է քննիչ հանձնաժողովների աշխատանքի ժամկետը մինչև 2 տարի երկարաձգելու նախագիծը:
Մի արա, մի արա…Ի՞նչ ես ուզում ինձնից դու. կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին:
Այս բաժանմունքում կան նաև բերման ենթարկված անչափահասներ. Ռոբերտ Հայրապետյան:
Նիստերից բացակայող պատգամավորները կենթարկվեն պատասխանատվության. Վլադիմիր Վարդանյան:
Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ։
Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։
«Մեզ տարան Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա բերել են Էրեբունի, էլի տեղ չկա». Լևոն Քոչարյան
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցիտակիսը մայիսի 16-ին կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առեւտրի, ներդրումների ոլորտում, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Արեւելյան Միջերկրականի իրադրությունը: Ադ մասին ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ:
Շատ նորմալ է, երեկ պարգևավճար են ստացել, էսօր պիտի արդարացնեն դա. Աննա Մկրտչյանը մնաց մենակ:
Կարմիրբերետավորներն «օգնեցին» փակել Տերյան փողոցը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։