
Տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ․ Ոստիկանություն

Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: