Լևոն Քոչարյանին բերման են ենթարկել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ընթացքում Սարյան փողոցից բերման է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Ինձ բերման ենթարկեցին: Չենք ընկճվում, չե՛նք նահանջում, շարունակում ենք»,-Թելեգրամի իր ալիքում գրել է նա։
ՀՅԴ ԳՄ անդամ, Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտնել է, որ Երևանը կանգնած է, Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է, այդ թիվն անընդհատ մեծանում է։