«Ժամը 11։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 286 անձ». Զարզանդ Գաբրիելյան
Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Անհնազանդության ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել են տարբեր փողոցներ՝ իրականացնելով իրազեկման գործողություններ։ Օրինակ, Իսահակյան փողոցից բերման ենթարկվեցին բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, բացի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից։
Ոստիկանության ներկայացուցիչներն առանց զգուշացնելու մոտենում էին ակցիայի մասնակիցներին և նրանց բերման ենթարկում։ Սկզբում բերման ենթարկեցին բոլոր տղամարդկանց և թողեցին միայն կանանց, այնուհետև բերման ենթարկեցին նաև նրանց։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիներ բերման են ենթարկվել 155 մարդ։
«Իսկ ժամը 11։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 286 անձ»,- նշեց Զարզանդ Գաբրիելյանը։