
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի․ Ոստիկանություն

Ընդդիմության կողմից Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:
Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում ընդդիմությունն իրականացրել է անհնազանդության ակցիաներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակվել:
Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները և ժամը 19:00-ին հանրահավաք հրավիրել Ֆրանսիայի հրապարակում: