Դուք ընդունել եք մի վարչապետի, որը կործանել է երկիրը, դարձել հազարավոր զոհերի պատճառ. հոլանդահայ գործիչը Նիդերլանդների վարչապետին

Ամենայն հարգանքով Ձեր հանդեպ, պարո՛ն վարչապետ, ես գրում եմ Ձեզ որպես Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ (8 տարի) և որպես հայ, որպեսզի իմանաք, որ Դուք հանդիպել եք և, վստահ եմ, ինչպես միշտ բարձ մակարդակի ընդունելություն եք ցույց տվել Հայաստանի Հանրապետության վարչապետին (ցավոք). իր ֆեյսբուքյան էջում գրում է Նիդերլանդների իշխող Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ Լիաննա Մելկեր-Ամիրխանյանը` երկրի վարչապետ Մարկ Ռութեին ուղղված իր ուղերձում:

«Հենց հիմա հայ ժողովուրդը, մեծամասնությունը (բացառությամբ նրա ընտանիքի և 198 ակտիվիստի) դեմ են այս առաջնորդին, որը կործանում է երկիրը: Հայաստանը երբեք չի եղել այսպիսի ավերված պայմաններում՝ բառի բոլոր իմաստներով` ֆինանսապես, տնտեսապես, կրթական մակարդակով, պատերազմով: Միակ բանը, որ այս լրագրողը, որը դարձել է վարչապետ, ընդարձակել է, եղել է 18-24 տարեկան զինվորների գերեզմանները, ավելի քան 6000` 2.5 մլն բնակչություն ունեցող երկրում:

Այս պահին նրա տունը պաշտպանվում է հարյուր հազար ոստիկանների կողմից, և կից լուսանկարներում Դուք կտեսնեք Հայաստանն այսօր, ժողովուրդն ընդդեմ ոստիկանների, որոնք պաշտպանում են այն մարդու տունը, որը Ձեր կողքին է լուսանկարում: Ո՞ր մի ժողովրդավարական երկրի առաջնորդն ունի այսքան թիկնապահ, և որ երկրում վարչապետն ունի այսքան իրեն ատող», – գրել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս