«Հայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծում» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
Մայիսի 7-ին ադրբեջանական կողմից Սոթքի հանքավայրի ուղղությամբ բացած կրակի արդյունքում հրազենային վիրավորում ստացած հանքի հորատող աշխատակիցը վիրահատվել է: 168.am-ին հայտնեց հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։
Յոթի խմբի (G7) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կկայանա մայիսի 12 – 14-ը Գերմանիայի հյուսիսի Վանգելսում (Շլեզվիգ Հոլշտայնի Դաշնային Երկրամաս), կանցնի անվտանգության հատուկ միջոցների պայմաններում: Մայիսի 11-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021թ. հունիսի 20-ին, «խաղաղություն» բառից խաբված ընտրազանգվածի շնորհիվ, Ադրբեջանը վերահաստատեց իր իշխանությունը Հայաստանում: Շատ-շատերը հետո հասկացել են Նիկոլի կեղծիքը և միացել են Ֆրանսիայի հրապարակին:
«Այն քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանց անդրադարձել է նաև ՌԴ-ն՝ ասելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Դրանով Մոսկվան կարծես թե հասկացնել է տվել Ադրբեջանին, որ չպետք է օգտվի առիթից, որ Հայաստանում ներքին քաղաքական կյանքը լարված է, և գնա սադրանքների։ Ամեն դեպքում այս փուլում բացառում եմ որևէ ռազմական գործողություն»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Ադրբեջանում տարիներ մոլեգնում է հայատյացությունը։ Մանկապարտեզից սկսած ադրբեջանցի երեխաների մեջ ներարկվում է հայի, որպես թշնամու կերպարը, ում պետք է սպանել, ոչնչացնել։ Այդ քարոզչության արդյունքները տեսել ենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում հերոսացրին, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագությունները մեր գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ նույն քարոզչությունը շարունակվում է նաև այսօր,պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի բանտերում տառապում են մեր գերիները։
Քաղաքացիները ողջունեցին և միացան ավտոերթին:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածված լրագրողական հարց` մարդիկ չե՞ն հոգնի Ֆրանսիայի հրապարակ գալուց:
«Նիկոլ դավաճան» վանկարկումներով ավտոերթի մասնակիցները «փակեցին» Աբովյան պուրակը:
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել է վերքերի հետեւանքով, որն ստացել է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Քաղաքացիները ողջունում են ավտոերթի մասնակիցներին
Սևան-Երևան հատվածից մեկնարկեց ընդդիմության ավտոերթը
Համաժողովրդական ավտոերթը՝ Արտաշատի մայրուղուց. ՈՒՂԻՂ
Կոչ եմ անում երիտասարդներին, որպեսզի լայն թափով մասնակցեն ցույցերին. Տիգրան Վարդանյան:
Ընդդիմությունն ավտոերթեր է իրականացնում տարբեր ուղղություններով․ ՈՒՂԻՂ:
#Հիմա։ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմության ավտոերթը՝ ՈւՂԻՂ
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են:
Համաժողովրդական շարժման ավտոերթը դեպի Երևան. ՈՒՂԻՂ:
Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ հանձնախմբի և քաղաքացիների կարծիքները համընկել են:
Նիկոլ Փաշինյանը Հաագայում հանդիպեց Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց Հայաստանում առկա հնարավորությունները՝ ներդրում կատարելու, բիզնես հիմնելու համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմի հետևանքով այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, Telegram-ում հաղորդել է վարչապետ Դենիս Շմիգալը:
ՀՀ տնտեսությունը, 2020թ. ճգնաժամից դեռևս չվերականգնվելով, կանգնած է նոր ճգնաժամի շեմին
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները չափազանց բացասական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա եւ վնաս են հասցնում մարդկանց: Այս կարծիքն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը մայիսի 11-ին «Դիարիո» թերթում հրապարակված հարցազրույցում։
Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի Կունեյտրա նահանգի Հադեր բնակավայրի ծայրամասերին: Այդ մասին հաղորդել է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՀԿ-ն իր Covid-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապհության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձինք…
«Դավաճաններ, ծախվածներ» վանկարկումներով են հոլանդահայերը դիմավորել Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին: