«Գոռին դե ֆակտո թուրքամետների իշխանությունը իր իսկ սարքած սադրանքով կալանավորել է ու հերթական շինծու գործը հարուցել». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Gor Sargsyanը իմ ուսանողն է, լավ ու առաքինի ուսանողը:

Գոռը խիզախորեն, կամավոր կանգնել է Արցախի սահմանին ու անցել ամբողջ պատերազմը` ոչ մի դիրք չզիջելով:

Գոռն այժմ պայքարում է Հայաստանի թուրքացման դեմ:

Գոռին այսօր դե ֆակտո թուրքամետների իշխանությունը իր իսկ սարքած սադրանքով կալանավորել է ու հերթական շինծու գործը հարուցել: «Ժողովրդավար» Հայաստանի մերօրյա դեմքը սա է:

Գոռը, այլ ազնիվ տղերք, ես, իմ ընկերները ու հարյուր հազարավոր մարդիկ այսօր պայքարում ենք հանուն Հայաստանի ու ոչ մի սադրանք չի ստիպելու մեզ հրաժարվել պայքարից: Գոռ ջան, դու մենակ չես: Գիտես դա:

Վստահ եմ, որ Գոռը շուտով ազատ կարձակվի, իսկ Հայաստանն ազատվելու է թուրքական օկուպացիայից»:

Տեսանյութեր

Լրահոս