Բաժիններ՝

Ֆրանսիայում Ռուսաստանից նավթի բռնարգելքի սահմանումը մի քանի օրվա հարց է

Եվրամիության կողմից ռուսաստանյան նավթի բռնարգելքի սահմանումը տեղի կունենա մի քանի օրում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանն առընթեր Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերում: «Դա մի քանի օրվա հարց է: Մեզ անհրաժեշտ է արագ գործել»,-կարծիք է հայտնել Բոնը:

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական նավթի բռնարգելքի սահմանումը մի քանի ժամվա կամ օրվա հարց է: «Բայց այսօր այդ հարցը շատ ավելի բարդ է, քանի որ բազմաթիվ երկրներ կախված են ռուսական նավթից: Դա զգայուն հարց է ոչ միայն Հունգարիայի, այլեւ, կարծում եմ, Սլովակիայի եւ Բուլղարիայի համար: Նրանք մյուսներից ավելի շատ են կախված ռուսաստանյան նավթից»,-ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ենթադրում է փուլային հրաժարում ռուսական նավթի ներմուծումից:

Դրա հետ մեկտեղ առանձին երկրներ իրենց համար բացառություններ են պահանջել: Այսպես, Հունգարիային եւ Սլովակիային ժամկետի երկարաձգում կտրամադրեն մինչեւ 2023 թվականի վերջը նավթի ներմուծումից հրաժարվելու համար, արտոնությունների են նաեւ հավակնում Չեխիան եւ Բուլղարիան: Պատժամիջոցների հաստատման համար պահանջվում է միության բոլոր անդամների միաձայն քվեարկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս