Բայդենն անհանգստացած է, որ Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու ուղիներ ունենալ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձում է հասկանալ, թե հետագայում ինչպես գործի այն իրավիճակում, երբ Ռուսաստանն, իր կարծիքով՝ կարող է Ուկրաինայի ճգնաժամինց դուրս գալու ուղիներ չունենա: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սպիտակ տան ղեկավարն անհանգստություն է հայտնել, թե ՌԴ-ն «այս պահին (Ուկրաինայի ճգնաժամից) դուրս գալու հնարավորություն չունի»:
«Ես էլ փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ անենք այդ դեպքում»,- մեջբերում է նրա խոսքը Reuters-ը։ Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի միավորումը, Բայդենը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները համարել է «շատ շրջահայաց»: Միացյալ Նահանգների ղեկավարը գտնում է, որ «Պուտնը կարծել է, թե կրողանա բաժանել ՆԱՏՕ-ն, որ նա կարծել է, թե կկարողանա բաժանել Եվրամիությունը»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: