Հաագայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների վարչապետի հանդիպումը

Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են  Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն:  Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի 10-11) պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:

Հանդիպումից հետո վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը:

Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս