«Դիմակով ՔՊ-ականը մոտեցել է Վանեցյանին, դիմակն իջեցրել ու խնդրել՝  մի բան արեք». Գալստյան

Ապրիլի 17-ից Հայաստանում սկսված ու մայիսի 1-ից նոր թափով ծավալվող համազգային շարժման հաղթանակն այլընտանք չունի. գործող իշխանությունը պետք է հանրային ճնշմամբ հեռանա՝ իշխանությունը հանձնելով ազգային ուժերին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով համազգային դիմադրության շարժման առաջ դրված խնդրի՝ իշխանության հեռացման պահանջի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ հավելելով.

«Ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի՝ այսօր Հայաստանի իշխանությունն ունի աջակցություն, բայց, դրանով հանդերձ, միևնույն է, մենք նրանց հաղթելու ենք՝ փաթեթով։ Այս շարժումը չունի այլ հանգրվան։ Ես տեսնում եմ, թե ինչպե՞ս են մարդիկ միանում այս ընդվզման ալիքին, ուստի այն գերակա խնդիրը, որը մեր առաջ դրել էինք՝ այն է՝ արթնացնել հայ մարդուն, կարելի է լուծված համարել։ Այս համազգային դիմադրությունը հանուն մեր ապագայի է, ոչ թե ընդդեմ մեկ մարդու. այդ մեկ մարդուն հեռացնելն ընդամենը կարճաժամկետ խնդիր է, որը տեղի կունենա»,- ասաց Գալստյանը։

Հարցին՝ հակազդեցության ի՞նչ միջոցների կդիմի իշխանությունը, երբ իր ասած այդ մեկ մարդը հրաժարական տա, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից, առաջադրի վարչապետի այլ թեկնածու, Խաչիկ Գալստյանը պատասխանեց.

«Իշխանական բուրգը կառուցված է մեկ անձի վրա. չկա Փաշինյանը, չկա այդ բուրգը. բերեմ ասվածի ընդամենը մեկ օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը առավոտյան 5։30-ին դիմակով մոտեցել է Արթուր Վանեցյանին, իջեցրել դիմակն ու խնդրել՝ մի բան արեք։ Սա է ցուցիչը, ուստի այդ 70 պատգամավորը, որոնք 1 դիրիժորի հրահանգով են գործում, այդ դիրիժորի բացակայության դեպքում կընդունեն այլ որոշում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս