Արտ-դիլեր Լարրի Գագոսյանն աճուրդում 195 միլիոն դոլարով գնել է Մոնրոյի դիմանկարը
Էնդի Ուրորհոլի ստեղծած Մերիլին Մոնրոյի դիմանկարներց մեկը մայիսի 9-ին Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 195,04 միլիոն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես ամերիկյան արվեստի ամենաթակ ստեղծագործություն։
Հոլիվուդյան աստղի Shot Sage Blue Marilyn անվանմամբ դիմանկարը, որը Մոնրոյին պատկերում է բաց փիրուզի ֆոնի վրա, Ուրորհոլն ստեղծել է 1964 թվականին մետաքսատպության մեթոդով, դերասանուհու մահվանից երկու տարի հետո, եւ ամերիկյան արվեստի խորհրդանիշերից մեկն է: Նկարի վերջնական գինը գրեթե համընկել է փորձագետների ակնկալիքներին, որոնք դրա արժեքը գնահատել էին 200 միլիոն դոլար:
Ընդամենը նկարին հավակնել են չորս գնորդներ, աճուրդում հաղթող է դարձել հայկական ծագմամբ ամերիկացի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը: Մոնրոյի դիմանկաների շարքի համար Ուորհոլին ոգեշնչել է դերասանուհու լուսանկարը «Նիագարա» (Niagara, 1952) ֆիլմի մասնակցության համար: Ընդամենը նկարիչը կատարել է դերասանուհու մի քանի տասնյակ նման պատկերներ տարբեր գույներով, սակայն վաճառված օրինակն առանձնահատուկ արժեք է ներկայացնում իրենից, քանի որ «գնդակահարված» դիմանկարներից մեկն է. 1964 թվականին նկարչուհի Դորոթի Փոդբերը մտել է Ուրորհոլի արվեստանոց եւ, օգտվելով անգլերենում «կրակել» եւ «լուսանկարել» բառերի» նույնականությունից, նոր գործերը լուսանակարելու նպատակով, ատրճանակով կրակել է դրանց վրա, ինչով շոկի է ենթարկել Ուրորհոլին:
Չորս տարի անց նա ինքն է հայտնվել նշանառության տակ եւ ստուդիայում հրազենի վիրավորում ստացել արմատական ֆեմինիստուհի Վալերի Սոլանասի ձեռքով: Արվեստի ստեղծագործությունը ներկայացրել է Թոմաս եւ Դորիս Ամմանների բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում է երեխաների օգնությամբ: Դիմանկարի իրացումից ստացված բոլոր միջոցները կհատկացվեն հիմնադրամի ֆինանսավորմանը Նկարը ցուցադրվել է այնպիսի հայտնի հարթակներում, ինչպիսիք են Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կենտրոնը եւ Լոնդոնի Թեյթ պատկերասրահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: