«Հաստատապես կարող եմ պնդել, որ այդ «խեղճ ծերունիները» բնավ էլ խեղճ չէին, հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից»․ Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ տարածվեց մի տեսանյութ, որտեղ ընդհարվում են մի քանի երիտասարդներ և պատկառելի տարիքի անձիք, որոնց քպ-ականները անվանեցին «խեղճ ծերունիներ»:
Ես անձամբ միջադեպին ներկա չեմ եղել, բայց նախորդ օրը, դեպի Վանաձոր կատարած ավտոերթի ընթացքում ականատես եմ եղել նմանօրինակ տեսարանի:
Ապարանի կենտրոնում, ճանապարհի եզրին հավաքված էին երկու տասնյակի հասնող «խեղճ ծերունիներ», որոնք ավտոերթի մասնակիցների հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, մի քանիսի ձեռքին քարեր էին, ցույց էին տալիս մատի կոմբինացիաներ:
Մի խոսքով, «խեղճ ծերունիների» դիմակով լկտի ու սանձարձակ սադրիչներ:
Մեր կողքին կանգնած մարզի ոստիկանապետին մատնացույց արեցի դրանց պահվածքը և պահանջեցի հեռացնել ճանապարհից՝ ընդհարումից խուսափելու համար: Ոստիկանապետը նրանց ուղղությամբ ուղարկեց 3 ոստիկան, որոնք միացան «ծերունի ավազակներին», կանգնեցին նրանց կողքին ու լուռ հետևում էին, թե ինչպես են այդ ծերունիները անպատվում ավտոերթի մասնակիցներին:
Նույն վիճակը Վանաձորում էր. հավաքի անմիջական հարևանությամբ հավաքվել էին 3 տասնյակ «խեղճ ծերունիներ», որոնք նույնությամբ կրկնում էին Ապարանի իրենց տարեկիցներին: Այս անգամ «ծերւնիները» իրենց հեռախոսով նկարահանում էին տեղի ունեցողը՝ երևի ստացած վճարի հաշվետվության համար, իսկ նրանց կողքին կանգնած էր civic.am-ի լրագրողն ու օպերատորը:
Վանաձորի անունից խոսացող ծերունիները անկանոն հարձակվում էին Երևանից եկած մարդկանց վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին, ու այդ ամենը ոստիկանների ներկայությամբ:
Այս ամենն իմ աչքով տեսնելով և լսելով Գյումրիի միջադեպի մասնակիցներին ու ականատեսներին, հաստատապես կարող եմ պնդել, որ այդ «խեղճ ծերունիները» բնավ էլ խեղճ չէին, հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից (նախկին ոստիկան փրչոտին չմոռանաք), իրենց պահում էին փողոցային խուժանի ու խուլիգանի նման, մեքենաներին հարվածում էին ձվերով, Գյումրի եկած հյուրերի հասցեին հնչեցնում էին սեռական բնույթի հայհոյանքներ:
Դե իսկ civic.am-ները միշտ հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին, նկարում հարմար պահին ու հարմար ռակուրսից և նյութը վերնագրում «ընդդիմադիր եիտասարդները ծեծում են խեղճ ծերունիներին»:
Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին, ճշտեք իրականությունը նոր տվեք կարծիքներ ու գնահատականներ:
Սրանք պրոֆեսիոնալ ստախոսներ ու կեղծարարներ են, նույն այս ստերով ու կեղծիքներով եկան իշխանության ու հանձնեցին Արցախը, սպանեցին 5000 տղերքին, կործանեցին Հայկական բանակն ու պետականությունը:
Հ.Գ. Ես դեմ եմ բռնության ցանկացած դրսևորմանը, բայց յուրաքանչյուր ոք, ով կհչեցնի սեռական բնույթի հայհոյանք կամ կվիրավորի մեր արժանապատվությունը, պետք է պատրաստ լինի ընդունել դրա պատասխանը»: