
Օրվա բաղադրատոմսը. հավի խորոված

Ինչպե՞ս պատրաստել իդեալական խորոված: Բաղադրատոմսոով Elle.ru-ի հետ կիսվել է Ruski ռեստորանի շեֆ-խոհարար Ալեքսանդր Վոլկով-Մեդվեդևը:
Խորովածի համար լավագույն կտորները ազդրերն են: Պատրաստումը տևում է 2-3 ժամ, նախատեսված է 4 անձի համար:
Բաղադրիչներ 1 կգ հավի համար
1. Մայոնեզ – 150 գ
2. Աջիկա – 50 գ
3. Սխտոր – 3-5 պճեղ
4. Սոյայի սոուս – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Մարինադի համար բոլոր բաղադրիչները խառնել:
2. Հավը բաժանել մասերի և մարինացնել 2-3 ժամ:
3. Տապակել 10 րոպե՝ անընդհատ շրջելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը