
«Ինձ մոտ հարց է ծագում, պատասխանեք, եթե կարող եք, «հարգելի» ՔՊ-իշնիկներ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ ՔՊ-ի և նրան հարող սատելիտների (ֆեյքերը և սորոսը ներառյալ), անհնազանդության երթերը և հավաքները մարում են: Լավ, ենթադրենք դա այդպես է, ինձ մոտ երկու հարց է ծագում, պատասխանեք, եթե կարող եք, «հարգելի» ՔՊ-իշնիկներ:
1. Ինչու՞ եք ոստիկանների քանակը օր-օրի ավելացնում, բերելով նաև մարզերից:
2. Ինչու՞ եք ոստիկաններից բացի նաև ձեր մերձավորներին ու բարեկամներին (քեռի, հորեղբայր, եգյան և այլն) հագցնում ոստիկանական համազգեստ ու ուղարկում թուրքի դեմ չկզող, արժանապատիվ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ դեմ:
Ավելացնեմ, որ օր-օրի մեր շարքերը կայծակնային արագությամբ ավելանում են, ամրանում ու երիտասարդանում։ Ի դեպ, երեկվա երթին մասնակիցել են շուրջ 40 հազար ՀԱՅ ՄԱՐԴ:
#StopNikol
#Գնա, որ փրկենք ՀԱՅՐԵՆԻՔԸ և ապրի Ժողովուրդը»։