
Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ն կայացրել է որոշումը

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի (ՍԴ) խոսնակ Եվա Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գագիկ Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի նշանակման սահմանադրականության հարցով ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանը (ՍԴ) շարունակում էր «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասին և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթի դատաքննությունը, որն ընդհատվել էր ապրիլի 19-ին:
Խոսքը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն է վերաբերում։
Եվ ահա քիչ առաջ տեղեկացանք՝ Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել: ՍԴ-ն վերջինիս՝ ՍԴ անդամ դառնալու որոշումը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: