ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները՝ կարևորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:

Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:

Հանրապետության նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930