
Հայաստանում Գերմանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհերին: Հիշատակի պաշտոնական կառավարական արարողության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- նշված է հաղորդագրության մեջ: