
Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 20-ին, ժամը 05։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:46-ին, մարվել՝ 07:24-ին: Այրվել է դպրոցի շենքի առաջին հարկում գտնվող երկու սենյակ (յուրաքանչյուրը մոտ 15 քմ)։