![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում 5 մարդ է ձերբակալվել Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին միանալու ծրագրերի համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/kalanq.jpg)
Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները 2021 թվականին ձերբակալել են հինգ մարդու, որոնք ծրագրել են տեղափոխվել Մերձավոր Արևելք և միանալ ահաբեկիչներին։ Այս մասին ասվում է գերատեսչության 2021 թվականի աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին։
Պետանվտանգության ծառայությունը նաև հայտնում է, որ ներկայումս Սիրիայում Վրաստանի 15 քաղաքացի կա և նրանց ընտանիքների անդամները, որոնք կռվում են ահաբեկիչների կողմից։ 2021-ին հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման ոչ մի դեպք չի գրանցվել։