Բաժիններ՝

Շվեդիայում 1 մլրդ դոլար կհատկացնեն ուկրաինացի փախստականների ընդունման համար

Շվեդիայի կառավարությունը մտադիր է երկրի միգրացիոն վարչությանը տրամադրել 9,8 միլիարդ կրոն (ավելի քան 1 միլիարդ դոլար)՝ ուկրաինացի փախստականների ընդունման հետ կապված ծախսեի համար: Այս թվերը բովանդակում է գարնանային բյուջեի՝ ապրիլի 19-ին ներկայացված նախագիծը։

«Կառավարությունն 9,8 միլիարդ կրոն է տրամադրում Միգրացիոն վարչությանը բնակարանների եւ նպաստների համար»,- մամուլի ասուլիսում պարզաբանել է ֆինանսների նախարար Միքայել Դամբերգը: 0«Փախստականները հիմնականում հայտնվում են հարեւան երկրներում, բայց շատերը մեկնում են նաեւ Շվեդիա,- նշված է կառավարական դիվանատան մամուլի տեղեկագրում:- Կառավարությունը նաեւ առաջարկում է ժամանակավոր լրացուցիչ աջակցություն մունիցիպալիտետներին, որոնք պատասխանատվություն են ստանձում ընդունման համար, որը տեղի կունենա ամբողջ երկում ավելի հավասարաչափ բաշխման միջոցով: Ոչ առեւտրային կազմակերթությունների կարեւոր ջանքերի օժանդակման համար առաջարկվում է հատկացնել լրացուցիչ միջոցներ»: Միջոցները կվերցվեն զարգացման օգնության հիմնադրամից:

Կառավարությունը նաեւ սպասում է, որ այս տարի գնաճը կկազմի 4,6 տոկոս եւ 1,8 տոկոս՝ 2023 թվականին: Այս տարի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը գնահատվում է 3,1 տոկոսի, 2023 թվականին՝ 1,6 տոկոսի մակարդակում: Ավելի վաղ միգրացիոն վարչության ղեկավար Միքայել Ռիբենվիկը հայտնել է, որ երկրում ուկրաինացի փախստականների թիվը կազմում է 29 հազար՝ 11 հազար երեխա ընտանիքներում եւ 18 հազար չափահաս, նրանցից 22 հազարն արդեն ստացել է կեցության հավաստագիր: Շվեդիայում, վարչության հաշվարկներով՝ Ուկրանիայից միգրանտների թիվը կարող է հասնել 76 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս