![](/banners/BeFunky-design.jpg)
Իսպանիայում հայտնաբերված 3տ կոկաինով բեռնված նավում Թուրքիայի 4 քաղաքացի է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/kok.jpg)
Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայության կողմից Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը
«AKT 1» անվանումով ձկնորսական նավը հայտնաբերվել և բռնագրավվել է կղզիներից մոտ 555 կմ հեռավորության վրա:
Նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակավել է: Նրանցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի:
Նշվում է, որ նավի վառելանյութի բաքերից մեկում հայտնաբերված կոկաինի շուկայական արժեքը կազմում է 72 մլն դոլար: