Ինչպիսին էր կյանքը 1920-ականների Փարիզում
Լուսանկարների շնորհիվ մենք կարողանում ենք ճանապարհորդել ժամանակի միջով՝ հայտնվելով աշխարհի ցանկացած անկյունում, բոլորովին այլ ժամանակներում: Այսօր մենք մեկնում ենք անցյալ դարի 20-ականների Փարիզ՝ տեսնելու, թե ինչպես է ապրել աշխարհի սիրո քաղաքը:
Արյունալի Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան տենչում էր զվարճանալ, պայծառ ու անհոգ կյանք ապրել։ Կյանքի նոր ձև, շռայլության կիրք, աղմկոտ երեկույթներ… Ճանապարհներին ավելի ու ավելի շատ մեքենաներ էին հայտնվում, սկսվեցին համր ֆիլմերի առաջին ցուցադրությունները, և բառացիորեն յուրաքանչյուր տանը հայտնվեց ռադիոընդունիչ։ Այդ ժամանակ ջազը ծաղկում էր Ֆրանսիայում, և հենց այս տարիներին սկսեցին իրենց կարիերան այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Ժոզեֆինա Բեյքերը և Մորիս Շևալյեն:
Ներկայացնում ենք եզակի լուսանկարներ այդ տարիների Ֆրանսիայից։
Երկու փարիզուհիներ վայելում են իրենց սուրճը, 1925թ.
Երեխաները շուշաններ են վաճառում Փարիզի փողոցներում, հունվար, 1930թ.
Մադմուազել Մարի Սիմոնան իր ընկերների հետ «Փարիզի մարգարտ թագուհի» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո, օգոստոս, 1926թ.
Տուր դե Ֆրանսի մոտ 160 մասնակից հեծանիվներով գնում է Ելիսեյան դաշտեր, հունիս, 1926թ.
Հայտնի ֆրանսիացի դերասան Սաշա Գիթրին և նրա կինը՝ Իվոն Պրենտանը, իրենց բեմական հագուստներով՝ Սառա Բեռնարի թատրոնում «Դեբյուրո» ներկայացման համար (ձախից): Հարի Պիլզերը և Գաբի Դելիսը էկզոտիկ պար են կատարում (աջից): Մոտ 1920թ.
1925թ.
Ամերիկացի հրատարակիչ Սիլվիա Բիչը՝ իր «Shakespeare and Company» գրախանութի դռան առջև: Խանութը ճանաչում ստացավ, քանի որ Բիչն այն միակ մարդն էր, ով ցանկանում էր անգլերենով հրատարակել Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը։ Դրանից հետո նրա խանութը 20-30-ական թվականներին համարվում էր ապաստան ամերիկացի արտագաղթողների համար:
Փարիզի ամենապոպուլյար գիշերային ակումբը՝ La Boule Blanche-ն
Կաբարե «Մուլեն Ռուժ», հունվար, 1929թ.
The Hoffman Girls խմբի պարուհիները բեմ դուրս գալուց առաջ լուսանկարվել են «Մուլեն Ռուժի» ետնաբեմում
Այգեպանները կակաչներ են խնամում «Կարուսել դյու Լուվրի» դիմաց, գարուն, 1929թ.
Փոքրիկ աղջիկը շուշանների փունջ է հանձնում Փարիզի Պորտ Սեն-Դենիում հերթապահ ոստիկանին, 1920թ.
Մի խումբ կանայք տոնում են «Ռեվեյոնը» Փարիզում, 1925 թ.
Այցելուները խմում և լողում են «Լիդո դե Փաղիում», 1925թ.
Ամայի գիշերային փողոց Փարիզում, 1929թ.
Պատրաստեց Անի Գաբուզյանը