Ե՛վ Ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն ճիշտ պահին հիշելու են, որ սպա են, և ոչ թե՝ ադրբեջանական իշխանության ենթականեր. Նարեկ Սամսոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է: Բանախոսը նշել է.
- Ինքը պետք է ցուցմունք տա և Նաիրի Հունանյանի կողքի խցում անցկացնի իր կյանքի մնացած հատվածը:
- Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթը ԱԺ-ում հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, բայց եթե Տեր-Պետրոսյանի հոդվածը այլ հետևանք կարող էր ունենալ, սրա ելույթի հիմնական մեխը մեր պետության բացարձակ կապիտուլյացիան էր:
- Նիկոլն իր այդ վերջին ելույթով փորձում էր Լևոն Տեր-Պետրոսյանին դարձնել կողմ: Սպասում եմ Տեր-Պետրոսյանի արձագանքին՝ կասի՞՝ ես էս ազգակործան պատուհասի հետ կապ չունեմ:
- Այն, ինչ կատարվում էր ԱԺ-ում, հայ ազգի, հայկական պետականության ավարտի նախերգանքն էր, վերջի սկիզբը:
- Նիկոլին ասել էին, որ պետք է լինի կոմունիկացիա քո ժողովրդի հետ, ինքն էլ, որպես վերջին հանգրվանում գտնվող մահապարտ, եկել էր ԱԺ և դա անում էր:
- Պատգամավորների կլոնավորված տեքստերը թելադրված էին մի տեղից. Վիգեն Խաչատրյանը՝ կոմունիզմից եկող Լենին պապիկը, կոմսոմոլի մարմնացումը, Խաչատուր Սուքիասյանը՝ այս իշխանության մեջ հիմնական դերակատարը, որը գլխով պատասխանատվություն է ստանձնել էս իրավիճակի համար, և եթե իշխանափոխություն լինի, ռեաբիլիտացիան բացառված է:
- Հայ ժողովուրդն այս ԱԺ-ում հնչած ելույթներից հետո ֆիքսեց, օրինակ, որ Խաչատուր Սուքիասյանը ևս դավաճանական ծրագրի մաս է կազմում:
- Ինչո՞ւ Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմ լինի, որ մարդիկ այդքան զոհեր տեսնեն, պատերազմից վախենան ու հետո էլ ասեն՝ թող ինքը լինի՝ միայն թե պատերազմ չլինի: Նույնը հիմա է անում՝ վախեցնում է: Սուտ է ասում, Ալիևը պատրաստ չէ պատերազմի, միջազգային հանրությունը թույլ չի տա, իսկ եթե պատերազմ սկսվի, թասիբով իշխանության պարագայում բոլորն էլ զենք կվերցնեն, բայց Հայաստանում որևէ այլ իշխանություն խնդիրը լուծելու է բացառապես դիվանագիտական ճանապարհով:
- Որքան շուտ ընդդիմությունը հասկանա, որ սրանց հետ բանավեճում պարտվելու են, այնքան արագ այս ամեն ինչի վերջը կտան:
- Ընդդիմության Արցախ գնալը ճիշտ էր, եթե մնային՝ ծեծ ու ջարդ էր լինելու… իշխանությունում հայտնված էս մարդիկ ոչ սրբություն ունեն, ոչ բարոյական արժեք, սրանք որևէ բանի առաջ չկանգնող մարդիկ են:
- Որքան էլ փորձի ոստիկանությանը ողնաշարազրկել, ԱԱԾ-ին էլ ստիպի զբաղվել ընդդիմադիրներով, ճիշտ պահին թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն հենց զգացին, որ ընդդիմությունը չի տապալվելու, հիշելու են, որ սպա են, և ոչ թե՝ ադրբեջանական իշխանության ենթականեր:
- Վախկոտի վերջը. Մսրա Մելիքն էլ էր պախկվել յոթ գոմշի կաշվի տակ, վերջում ի՞նչ եղավ:
- Չի կարող պարտության հետ ասոցիացվող մարդը հաջողություն ունենալ:
- Իսկ ո՞վ ասաց, թե մեկը պետք է գա մեսիայի տեսքով ու համախմբի: Հասարակությունը պետք է համախմբվի գաղափարի շուրջ, գործընթացները պետք է լիեն ապակենտրոն, Հայաստանի բոլոր հատվածներում միասնաբար:
- Բոլորը պետք է իրենց ռեսուրսները դնեն հանուն մեկ միասնական նպատակի, և այդ նպատակը Արցախն է ու Հայաստանի պետականության պահպանումը, ոչ մեկը թող չփորձի խառնել ու վերմակն իր վրա քաշել:
- Ազգային համաձայնությունը ներառականության ամենաբարձր մակարդակն է, բայց Ազգային համաձայնության կառավարությունում սրանք չպետք է լինեն:
- Մեր խնդիրն է որակյալ ընդդիմություն ունենալը, ընդդիմությունը պետք է խնդիր դնի իր առաջ և գործով զբաղվի, հասարակությունը կոնկրետ քայլեր է պահանջում: Մենք ունենք պարտք էս երկրին:
- Եթե ընդդիմությունը փողոցում պրոցես սկսի, և Փաշինյանն ուժ կիրառի, դա կլինի իր վերջը, թո՛ղ փորձի:
- Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն մի երկրում, որը երկիր չէ. խաղադրույքը Հայաստանի լինել-չլինելն է: