
Հատնի է, թե ով է եղել Կրեմլի ամենաբարձր վարձատրված աշխատակիցը 2021 թվականին

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցների շրջանում 2021 թվականին ամենաբարձր եկամուտների մասին։ Կրեմլի կայքում ուրբաթ օրը հրապարակված հայտարարագրի համաձայն՝ նա վաստակել է 106,8 մլն ռուբլի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեդինսկու եկամուտը զգալիորեն աճել է վերջին մեկ տարվա ընթացքում. 2020 թվականի տվյալները ցույց են տալիս 17,6 միլիոն ռուբլի եկամուտ:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն որպես 2021 թվականի եկամուտ հայտարարագրել է 11,7 միլիոն ռուբլի (2020 թվականին այն կազմել է 12,2 միլիոն ռուբլի): Նրա առաջին տեղակալներ Ալեքսեյ Գրոմովը և Սերգեյ Կիրիենկոն համապատասխանաբար հայտարարագրել են 12,3 և 27,3 մլն ռուբլի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարագրել է 14,5 միլիոն ռուբլի, որը 15 անգամ պակաս է նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հայտարարագրած գումարից. 2021 թվականին վաստակել է 218,5 միլիոն ռուբլի: