
Մարին Լը Պենն իր դեմ ցույցերի կազմակերպումը հակաժողովրդավարական է անվանել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը քննադատել է իր՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու դեմ ցույցերի կազմակերպիչներին՝ հայտարարելով, որ նման քայլերը հակասում են ժողովրդավարության սկզբունքներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դուրս գալ և ցույցեր կազմակերպել ընտրությունների արդյունքների դեմ, իմ կարծիքով, խորապես ոչ ժողովրդավարական է: Կարծում եմ՝ ֆրանսիացիների համար տհաճ է տեսնել, թե ինչպես են իրենց ընտրությունը վիճարկում փողոցում, ցույցերի ժամանակ», – ասել է նա։
Լը Պենը կոչ է արել բոլոր հոգատար քաղաքացիներին հանրահավաքների փոխարեն քվեարկության օրը գնալ ընտրատեղամասեր։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ներկայիս բողոքի ակցիաները մեծ թվով մասնակիցներ չեն հավաքի։