«Սիրելի արցախցիներ բոլորիցդ ներողություն եմ խնդրում, քպ․ խմբակցության անհայրենիք արարածների խոսքերի համար». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԿՈՉ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
Սիրելի, թանկագին արցախցիներ, քույրեր և եղբայրներ։ Բոլորիցդ ներողություն եմ խնդրում, ՀՀ ԱԺ քպ․ խմբակցության անհայրենիք արարածների խոսքերի համար։ Այդ արարածները զուրկ են մարդկային և ազգային տարրական արժանապատվության զգացումից։ Դրանք հոգով առևտրականներ են և հանուն անձնական շահի, պատրաստ են վաճառել հայրենիքը։
Ներողություն եմ խնդրում բոլոր նրանց անունից, ում համար Արցախը,Սյունիքը, ողջ Հայաստանը հայրենիք են, ում համար հայրենիքն անշարժ գույք չէ և վաճառքի ենթակա չէ։ Ներողություն եմ խնդրում, որ մինչ այսօր այդ հոգով առևտրականներն իշխանության են։
Ամուր եղեք և վճռական։ Միայն այդ դեպքում բոլորս միասին կարող ենք դուրս գալ այս մղձավանջից»։