Բաժիններ՝

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամներ: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

Ոսկե և արծաթե հուշադրամները նվիրված են Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին:

Դիմերես՝ ՀՀ զինանշանը:

Դարձերես՝ ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 10 000 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 9000

Քաշը՝ 8,6 գ

Տրամագիծը՝ 22,0 մմ

Ձևը՝ կլոր

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ 400 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2022

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 33,6 գ

Տրամագիծը՝ 40,0 մմ

Ձևը՝ ութանկյուն

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ 400 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2022

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ դրվագ Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.):

Դարձերես՝ դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 10 000 դրամ

Մետաղը/հարգը՝ ոսկի 9000

Քաշը՝ 8,6 գ

Տրամագիծը՝ 22,0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ 300 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2022

Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված հուշադրամ

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 33,6 գ

Տրամագիծը՝ 40,0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ 500 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2022

Դիմերես՝ Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ պատկերանշանը:

Դարձերես՝ Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս