Կիևում Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր աշխատանքները

Ուկրաինայում թուրքական դեսպանատան Twitter-ի էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսաստանի կողմից սկսված ռազմական օպերացիայի պատճառով թուրքական դեսպանատան աշխատանքային անձնակազմը ժամանակվորապես տեղափոխվել էր Ուկրաինայի Չեռնովցի քաղաք։

Դեսպանատան գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Մեր հարգելի՛ հայրենակիցներ և ուկրաինացի բարեկամներ, մենք մեր գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել էինք Չեռնովցի քաղաք, որը տարհանման աշխատանքների ժամանակ դարձել էր մեր աշխատանքային կենտրոնը: Իսկ այսօրվանից վերադառոնւմ ենք մեր տուն՝ Կիև:»

Նշենք, որ թուրքական դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվել էր Չեռնովցի քաղաք մարտի 11-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930