
Պատրաստում ենք տնական մարմելադ առանց շաքարի

Բաղադրիչներ
1. Բանան – 2 հատ
2. Կիվի – 3-4 հատ
3. Ժելատին – 15 գ
4. Սառը ջուր – 50 մլ
5. Կոկոսի փաթիլներ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Բանանն ու կիվին մաքրել, բլենդերով հարել:
2. Պատրաստի խյուսը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի, պահել երկու րոպե և վերցնել կրակից։
3. Սառեցված զանգվածը լցնել յուղաթղթով պատված ուղղանկյուն կամ քառակուսի կաղապարի մեջ։
4. Մեկ գիշեր թողնել սառնարանում: Առավոտյան մարմելադը կտրատել քառակուսիների և վրան կոկոսի փաթիլներ ցանել։
Պատրաստեց Անի Գաբուզյանը