
Պիստակով և սերուցքով կրեմ «Անգլեզ»

Բաղադրիչներ
1. Սերուցք (35 տոկոս) – 1 բաժակ
2. Պիստակ – 0.3 բաժակ
3. Շաքարավազ – 0.3 բաժակ
4. Ձվի դեղնուց – 3 հատ
Պատրաստման եղանակը
1. Պիստակը մաքրել, բլենդերով մանրացնել:
2. Մանրացրած պիստակը կաթսայի մեջ խառնել շաքարավազի և սերուցքի հետ: Կաթսան դնել միջին կրակի վրա և եփել՝ անընդհատ խառնելով:
3. Երբ շաքարավազը հալվի, վերցնել կրակից և թողնել մոտ 10 րոպե:
4. Սառած զանգվածին հատ-հատ ավելացնել 3 ձվի դեղնուց, անընդհատ հարել:
5. Դնել միջին կրակի վրա, խառնել փայտե գդալով, հասցնել 80 աստիճանի:
6. Պատրաստի կրեմն անցկացնել մաղով, լցնել բաժակների մեջ, ծածկել և 1.5 ժամով դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը