Մաքսատուրքը զրոյացնելով՝ հույս ունենք, որ արտահանման ծավալները կտրուկ կավելանան. Քերոբյան:
ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։
Եթե արտահանողը մի մեքենա ապրանքը բաղդատի մի քանի մեքենայի՝ մաքսատուրք չվճարելու համար, ի՞նչ է լինելու։
Ղրիմի եւ Ուկրաինայի հարավային տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն առաջակայում կարող են վերականգնել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Հարավային դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեպանովը:
2100 դրամը՝ շոշափելի ա՞ճ
Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։
Մարտի 23-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է հաստատվել. կատարվել է 37 թեստավորում։
Փոքր և միջին բիզնեսը ապրանքների արտահանման դեպքում կազատվի պետտուրքից։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի որոշ բնակավայրերում ձյան տեղումների ու բքերի պատճառով մարտի 23-ի առավոտվա դրությամբ դժվարանցանելի են մնում մի շարք սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհները, իսկ Մարտունու, Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար։
Էլեկտրոնիկայի Sharp ճապոնական արտադրողը հաղորդել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով դադարեցնում է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան:
Անընդհատ հարկերը փոխելով՝ սթրեսի եք ենթարկում. Ավետիսյան։
Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։
Հայաստանում մարտի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422382-ի:
Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։
Անաշխուտունակության մեջ գտնվող աշխատողին գործատուն կարող է ազատել, ինչպե՞ս եք կարգավորելու խնդիրը:
Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։
ՔՊ-ն դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնող նախագծին:
Դաշնակցությունը Զավարյան, Արամ, Աղբալյան,Պետո ու Վահան է տվել։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ։
Կոլումբիայի հյուսիսում առնվազն վեց դեռահաս է զոհվել ավտոբուսն անդունդն ընկնելու հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է Սանտանդերի դեպարտամենտի նահանգապետ Մաուրիսիո Ուրտադոն։
Տայվանում բարձր սեյսմիկ ակտիվություն է նկատվում այնտեղ տեղի ունեցած՝ 6,6 մագնիտուդով եկրաշարժից հետո: Ինչպես մարտի 23-ին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, արդեն գրանցվել է առնվազն 79 մնացորդային ստորգետնյա ցնցում, ներառյալ 5 մագնիտուդից բարձր յոթ ցնցումները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Շվեյցարիան 2 միլիոն ֆրանկ կտրամադրի Մոլդովային, որտեղ առաջացել են Ուկրաինայից փախստականների մեծ հոսքի եւ տնտեսական խնդիրներ: Մարտի 22-ին այդ մասին հայտնել է Շվեյցարիայի նախագահ Իլյացիո Կասիսը՝ Քիշնեւում հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ կայացած համատեղ ճեպազրույցում։
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, մարտի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 61-ամյա Արտաշես Մ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 5-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ես ունեի և կունենամ միայն մեկ քաղաքացիություն։ Այս մասին Starhit–ի փոխանցմամբ հայտնել է երգչուհի Սվետլանա Լոբոդան՝ ցույց տալով իր ուկրաինական անձնագիրը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականը մարտի 23-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում:
Սինգապուրի ղեկավարությունը որոշել է Իսրայելում դեսպանություն բացել 1965 թվականից ի վեր առաջին անգամ, երբ երկրների միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ մասին գրում էJerusalem Post թերթը՝ վկայակոչելով Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը: