Բաժիններ՝

Տայվանում տասնյակ հետցնցումներ են գրանցում 6,6 մագնիտուդով երկրաշարժից հետո

Տայվանում բարձր սեյսմիկ ակտիվություն է նկատվում այնտեղ տեղի ունեցած՝ 6,6 մագնիտուդով եկրաշարժից հետո: Ինչպես մարտի 23-ին հայտնել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, արդեն գրանցվել է առնվազն 79 մնացորդային ստորգետնյա ցնցում, ներառյալ 5 մագնիտուդից բարձր յոթ ցնցումները։

Ծառայության փորձագետները նախազգուշացրել են, որ աաջիկա երեք օրերին հավանական են նոր ուժգին երկրաշարժերը:

Անցած գիշեր Տայվանում տեղի է ունեցել 6,6 մագնիուդով երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Հուալյանի արեւելյան գավառի ափին:

Այն զգացվել է Չինաստանի նահանգի շատ քաղաքներում եւ գավառներում եւ ճեղքվածքներ է առաջացրել մի շարք ճանապահների, ինչպես նաեւ քարվեժներ քաղաքներում:

Զոհերի եւ լուրջ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ավելի քան 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտվնում է Խաղաղ օվկիանոսում երկու տեկտոնական սալերի կցվանքում: Կղզու արեւելյան մասը համարվում է սեյսմիկ առավել վտանգավոր գոտիներից մեկն Ասիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031