Թող ընդդիմությունը Արցախի անկախության ճանաչման հարցով գա ԱԺ, ես կասեմ՝ եկեք գնանք արտահերթ ընտրության. Հովիկ Աղազարյան. Aravot.am

Ընդդիմությունը պետք է անկեղծ լինի ու պետք է այսօր գա խորհրդարան ու հարց բարձրացնի ու ասի՝ մենք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը: Թող այդ հարցադրումով գան ԱԺ, ես ինքս, որպես իշխող կուսակցության թիմի ներկայացուցիչ, իմ գիծը կորդեգրեմ, որ փաստորեն մենք նորից գտնվում ենք պառլամենտական ճգնաժամի առաջ, եկեք գնանք ընտրության, ժողովրդին ներկայանանք մեր ծրագրերով, Արցախի հարցի լուծման մեր տեսլականով եւ ժողովուրդը թող ընտրի այն ուժերին, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին առ այն, որ 1992-ին իր՝ ընդդիմություն եղած ժամանակ կողմ է եղել, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը ընդունվի, հիմա գրեթե նույնպիսի վիճակ է, հումանիտար աղետ է Արցախում, իրենց ասում են՝ ընդունեք այդ որոշումը, ասում են՝ չէ, ինչպե՞ս հասկանալ այս հակասությունը:

«Ինչո՞ւ ես այսօր պատրաստ չեմ ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ եթե այսօր ես դա անեմ, նշանակում է՝ ես դուռ եմ շրխկացնում միջազգային կազմակերպությունների առաջ եւ բանակցային գործընթացի վրա խաչ եմ քաշում, այս խնդիրը կա»,- ասել է Աղազարյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությունն այլ կերպ է մեկնաբանում, ասում են՝ վախենում եք Ադրբեջանից՝ Աղազարյանը պատասխանեց. «Իրենք չե՞ն վախենում, թող այդ հարցը բարձրացնեն: Հիմա ես վախկոտ եմ, ներողություն եմ խնդրում, որ ես վախկոտ եմ, իրենք քաջ են, հզոր են, ուժեղ են՝ թող բարձրացնեն, ես վերջին տարբերակ կարամ որպես զինվոր ծառայել իրենց այդ գաղափարի իրականացմանը: Իրենք քաջ են, թող այդ ձեւով խոսեն: Գնացին ընտրությունների, ինչի՞չասեցին, որ չեղարկելու են նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրությունը: Չասեցին: Հիմա էլ ա՞յդ խնդիրն են բարձրացնում, ուրեմն թող հարցը դնեն շրջանառության մեջ, ես կխնդրեմ, կփորձեմ համոզել մեր թիմակիցներին, ինչքան ուժերս թույլ են տալիս, որ մենք գնանք արտահերթ ընտրությունների: Հակառակ դեպքում ուժեղի եւ քաջի հարցը ո՞նց է որոշվում»:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը ոչ մի լծակ չեն թողել, իրենց ասում են՝ եթե հպարտ քաղաքացիներ եք, ասեք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն իշխանության շութերից դա չի հնչում, Աղազարյանը պատասխանեց. «Ես դրան մոտիկ միտք արտահայտեմ, դուք ասեք՝ բավարա՞ր է, թե՞ բավարար չի: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրականացվի Արցախի ժողովրդի՝ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը: Բավարա՞ր է այդ պատասխանը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս