Կանադան հանդես է գալիս ավիաաղետների հետաքննության միջազգային կանոնների փոփոխման օգտին
Կանադայի իշխանությունները պատրաստվում են հանդես գալու ավիաաղետների հետաքննության միջազգային կանոնների փոփոխման նախաձեռնությամբ՝ 2020 թվականին Իրանում «Ուկրաինայի միջազգային ավագծերի» (ՈՒՄԱ) ինքնաթիռի խոցման իրադրության պատճառով: Մարտի 28-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։
Կանադայի կառավարությունում գործակալության աղբյուրների տվյալներով՝ այդ նախաձեռնությամբ մարտի 29-ին պետք է հանդես գա Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան՝ իր գերատեսչության կազմակերպած օդային անվտանգությանը նվիրված վիրտուալ համաժողովում: Քաղաքացիական ավիացիայի ընթացիկ միջազգային կանոնների համաձայն, ինչպես կարծում են Կանադայում, Իրանն աղետի հետաքննության նկատմամբ լիակատար վերահսկողություն է պահպանում, ինչը չի բավարարում կանադական կողմին: Բացի դրանից, Օտտավան երկու տարի ապարդյուն փորձում է Թեհրանից հասնել վճարների զոհված ուղեւորների հարազատներին, որոնցից շատերը եղել են Կանադայի քաղաքացիներ:
Ուկրաինայի միջազգային ավիագծերի PS752 (ինքնաթիռ Boeing 737-800) չվերթն աղետի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից Կիեւ թռչելուց հետո շատ չանցած: 176 զոհվածների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել են, որ ռազմական օբյեկտի մոտով թռչող Boeing-ը խփել են սխալմամբ՝ ինքնաթիռն ընդունելով որպես «թշնամկան թիրախ»: Թեհրանը Կիեւին է հանձնել աղետի պատճառների մասին տեխնիկական հաշվետվության նախագիծը: Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան այն որակել է աղետի իսկական պատճառները թաքցնելու փորձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: