ՔՊ-ն, որ խախտեց ՔՊ-ն… Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Թշնամու կողմից թե‘ ՀՀ, թե‘ Արցախի նկատմամբ ռազմավարական նշանակության դիրքերի պարբերական առումն ու կահավորումը համոզված եմ այսօրվա խնդիր լուծելու համար չէ, թշնամին պատրաստվում է 2025թ նոյեմբերի 10-ին:

Այդ օրն ամենայն հավանականությամբ (եթե լուրջ շարժեր չլինեն ՀՀ կառավարման համակարգում) լինելու է հայ ժողովրդի պատմության ամենասև օրերից մեկը… և պետք չի գանգատվել, թե աշխարհը կույր է. միջազգային կառույցները և բազմաթիվ երկրներ փաստացի տեղի ունեցողի առնչությամբ երկու տարի է գտնվում են տեղեկատվական վակուումում, քանի որ պետությունը ոչ միայն պրոակտիվորեն չի զբաղվում այս հարցերի հրապարակմամբ, այլ անգամ լռեցնում և հետևողականորեն դիսկրեդիտացնում է հարցերը բարձրաձայնողներին (օրինակ` նախկին օմբուդսմենին):

Տեղի ունեցողը փաստացի պետության կողմից իր առաջնային գործառույթի` արտաքին վտանգից հասարակության պաշտպանության, կատարումից հրաժարում է. և խոսքը բոլորովին միայն ռազմական լուծումների մասին չէ… այլ խոսքերով` սա պետության և հասարակության միջև «քաղաքացիական պայմանագրի» խախտում է (որքան էլ հեգնական չհնչի):

Մինչդեռ պետությունը փորձում է համոզել հասարակությանը, որ այդ քաղաքացիական պայմանագրով ստանձնած պարտավորություններն անգամ հնարավոր էլ չէր կատարել («բանակցություններն արդեն տապալված էին»), ձևախեղում է պարտավորությունների բնույթը («խորհրդային սահմաններ»), փորձում շեղել հասարակության ուշադրությունը (աղամաններ, ծխախոտ սննդի վայրերում, կենդանիներ կրկեսում)…

ՔՊ-ն, որ խախտեց ՔՊ-ն…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031