
Թաթարական շատ համեղ Ազու

Բաղադրիչներ
1. Տավարի միս – 500 գ
2. Սոխ – 5 հատ
3. Թթու վարունգ – 3 հատ
4. Տոմատի մածուկ – 2 ճ/գ
5. Արգանակ – 1 բաժակ
6. Կարտոֆիլ – 1 կգ
7. Սխտոր – 3 պճեղ
Պատրաստման եղանակը
1. Միսը շերտատել, մի փոքր տապակել: Սոխը կիսաշրջանաձև շերտատել և ավելացնել մսին:
2. Մսին և սոխին ավելացնել նաև տոմատի մածուկը և քերած թթու վարունգը, լցնել արգանակը և շոգեխաշել, մինչև մսի լրիվ պատրաստ լինելը:
3. Առանձին տապակել կարտոֆիլը, ավելացնել մսին, համեմել, լցնել նաև սխտորը և ամբողջը մասին շոգեխաշել ևս 5 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը